|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Էջմիածինը Հադրութին ամենագնաց է նվիրում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
«Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը կամավորների ջոկատով մեկնեց առաջնագիծ: Էջմիածին համայնքի կողմից մեր քույր քաղաք Հադրութին նվիրաբերվում է 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց, որը ձեռք է բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով: Աստված ձեզ հետ, մեր քաջե՛ր:
Էջմիածնի կամավոր ջոկատի հավաքագրումը շարունակվում է: Եվս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում գալ համայնքապետարան և կամավորագրվել, մի քանի օր անցնել զինվորական պատրաստականության դասընթացներ և սպասել հետագա հրահանգներին»,- գրել է նա։