|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ տեսակցելու Վարդենիս քաղաքի բնակիչ 14-ամյա Նարեկ Արզոյանին, ով հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը հայտնում է, որ Նարեկը գտնվում է բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժումը բարեհաջող է ընթանում, նրա ինքնազգացողությունը բավարար է:
Գնել Սանոսյանը զրուցել է Նարեկի հետ, հետաքրքրվել նրա առողջությամբ եւ նշել, որ խնդիրների ի հայտ գալու դեպքում կարող է դիմել իրեն: Մարզպետը բուժող բժիշկներից տեղեկացել է Նարեկի բուժման ընթացքի մասին: