Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Թուրք հնագետ Քորայ Փեհլիվանօղլուն Twitter-ում ակտիվորեն լուսաբանում և վերլուծական ու պատմական փաստեր է հրապարակում Արցախյան հիմնախնդրի և վերջին զարգացումների վերաբերյալ։
Փեհլիվանօղլուն իր էջում ծաղրանկար է հրապարակել, որում պատկերված են Հայաստանի և Արցախի քարտեզները (ներառյալ՝ Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունիի շրջանների որոշ մասերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո), Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նստած գրքերի վրա, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով պատված, արյունով հոսող նավթի պահամանի վրա։
Հնագետը, նկատի ունենալով թուրք-ադրբեջանցի օգտատերերի հնարավոր զայրույթն ու քննադատությունները, գրառման մեջ նշել է, որ գիտի, որ ցավ է պատճառում այդ նկարը, այնուամենայնիվ, իրականությունը դա է։
Նա ավելի ուշ մեկ այլ գրառում է արել․ «Շատ բարկացաք գրառման համար, սակայն հայերն իրականում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք գիտությունն ու արվեստն են, աշխարհի մասշտաբով շատ ազդեցիկ են։ Դա էլ կամա, թե ակամա հայերին մշակութային հեգեմոնիայի հնարավարություն է տալիս»։
Փեհլիվանօղլուն նաև հայտնել է, որ շուտով շարք է պատրաստելու հայերի մասին, թե ինչ նպաստ են ունեցել աշխարհի համար, և, դիմելով թուրք ու ադրբեջանցի օգտատերերին, որոնք «նսեմացնում են» հայերին ասել է․ «Հավատացեք, որ ձեր փոքրիկ լեզուն կուլ կտաք»։
Ermenihaber.am