կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-18 10:20
Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ «սա պատերազմի ավարտ չէ»

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ «սա պատերազմի ավարտ չէ»

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան ասել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատեւ զինադադար պահպանել, փոխանցում է Մեդիամաքսը

«Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, եւ սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչեւ վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների  եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ:

Հիմա ամեն կողմից մեզ հրադադարի, էսկալացիայի նվազեցման կոչեր են գալիս, բայց մենք ասում ենք, որ 30 տարի բանակցեցինք, արդյունք չեղավ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում», - ասել է Լեյլա Աբդուլաեւան CNN Turk-ի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: