|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների առկայության մասին տեղեկություններով:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար հատկապես մտահոգիչ են ստացվող տեղեկություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տարվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալներ»,- նշել են ՌԴ ՊՆ-ում՝ ընդգծելով, որ այդ անհանգստությունը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից հասցվել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարին հոկտեմբերի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: