|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրինք մեր տեսակետները, կարծիքը՝ ստեղծված իրավիճակի հետ կապված. վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի միջև կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հարցին՝ միասնական որոշո՞ւմ է լինելու, Սաղաթելյանը պատասխանեց. «Ի՞նչ միասնական, կոնկրետ Արցախի մասին Դաշնակցությունը ներկայացրել է իր պատկերացումները, մոտեցումները՝ շատ մանրամասնություններով, դետալներով: Վարչապետը ներկայացրել է տեղեկատվություն: Յուրաքանչյուր կուսակցություն ներկայացրել է իր վերաբերմունքը»:
Նա հավելեց, որ որոշում չի կայացվել:
Սաղաթելյանը նաև հիշեցրեց, որ ՀՅԴ-ն և ևս 13 կուսակցություն մի քանի օր առաջ հանդես են եկել ռազմավարական դաշինքի կնքման անհրաժեշտության մասին հայտարարությամբ:
«Այստեղ Արցախի անկախության հարցի շոշափում եղել է, բայց որոշում ընդունելու տեղը չէր, տեղեկատվական բնույթի հանդիպում էր, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում էր իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի մասին»,- հավելեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը: