|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է: Ռոբերտ Օբրայենն այս մասին ասել է Լաս Վեգասի Նևադա նահանգի համալսարանում ունեցած ելույթում:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հիմնարար տարբերություններ կան։ Բայց, նույնիսկ հաշվի առնելով դա, կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ համատեղ: Օրինակ` ԼՂ հակամարտությունը, այստեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն հաստատել կովկասյան տարածաշրջանում», - ընդգծել է նա: