|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
TolishMedia-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանը չի հրապարակում ղարաբաղյան հակամարտության սրման ընթացքում զոհված զինվորների անունները, քանի որ կորուստները մեծաթիվ են:
«Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժի կորուստների վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվում ազգի ոգին չփչացնելու համար: Հարձակողական գործողության հետ կապված՝ Ադրբեջանը կարող է ավելի մեծ կորուստներ ունենալ, քան սպասվում էր, որի կապակցությամբ բանակի շրջանում կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում»,- նշում է կայքը:
Փաստն այն է, որ լրագրողը կամ սովորական քաղաքացին չեն կարողանա ճշտել Ադրբեջանի տվյալները, և իշխանությունները խնամքով թաքցնում են այդ տեղեկատվությունը:
Խնդիրն ավելի է սրվում այն փաստով, որ ադրբեջանական զինված ուժերի զոհերի մեծամասնությունը ավտոխտոն ժողովուրդների ներկայացուցիչներ են՝ թալիշներ, լեզգիներ, թաթեր, ավարներ և այլն: