|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՀ նախագահի հրամանագրով արցախյան գոյապայքարի և ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանը, ում զինվորական կենսագրությունը շարունակում է հերոսականության նոր դրվագներով հարստանալ սեպտեմբերի 27-ից սկսած ու շարունակվող մարտական գործողությունների ընթացքում, պարգևատրել է <<Ոսկե արծիվ>> շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման: Խորհրդանշական միջոցառումը տեղի է ունեցել բանակի մարտական կառավարման կենտրոնում՝ ՊԲ-ի բարձրագույն հրամկազմի ներկայությամբ: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքը՝ ստորև:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» քիչ առաջ բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը:
Կեցցե՛ հայոց բանակը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը, որ հերոս զավակներ է ծնում»: