|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Իրանական Anaj գործակալությունը հայտնում է, որ Խոդաֆարայի շրջանի Փարվիզխանլու գյուղում երեք արկ է ընկել:
Ռումբերն ընկնելու արդյունքում մեկ երեխա վիրավորվել է, 6 տուն վնասվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է մտնի Իրան: Հաղորդագրությունը հասցեագրվել էր Բաքվին, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ, գնդակոծելով Իրանի տարածքը, Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա: Ռազմական գործողություններից վերսկսումից հետո Ադրբեջանից հրթիռ էր արձակվել Իրանի տարածք, որից հետո Իրանը նախազգուշացրեց, որ ռազմական գործողությունները չպետք է հասնեն իրանական սահման:
Բացի այդ` իրանական հակաօդային պաշտպանությունը երկու օր առաջ սահմանային տարածքում խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարք: