Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գոյություն ունի պատերազմի 4 կոնվենցիա, և հատկապես չորրորդ կոնվենցիան վերաբերում է պատերազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության խնդիրներին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։
Նա շեշտադրեց այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն ուղղակիորեն ռմբակոծում է քաղաքացիական օբյեկտները և քաղաքացիական անձանց, ինչը մեխանիկորեն հանգեցնում է պատերազմական հանցագործությունների։
«Սա լրջագույն հարց է, որը մեխանիկորեն իրավական հիմք է ստեղծելու հետագայում Հաագայի քրեական դատարանում վարույթ նախաձեռնելու համար։ ՄԱԿ-ի քրեական դատարանի իրավասությունը Հայաստանը և Ադրբեջանը չեն ընդունել, իհարկե, բայց, ըստ ընթացակարգի, ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է նախաձեռնել Հաագայի քրեական դատարանում վարույթի իրականացում ընդդեմ Ադրբեջանի՝ մարդկության դեմ և պատերազմական հանցագործություններ կատարելու փաստով»,- ասաց Գևորգ Կոստանյանը։
Նա համոզված է, որ ռազմական առումով մենք ունենալու ենք լուրջ հաջողություններ և հաղթանակ։
«Ես դա չեմ քննարկում անգամ, բայց ես վստահ եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մենք հիմա նախաձեռնենք անհրաժեշտ բոլոր գործընթացները, որ ռազմական հաղթանակը կարողանանք ամրապնդել միջազգային իրավական եղանակով»,- ասաց Գևորգ Կոստանյանը։
Աննա Բալյան