Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին՝ ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա. ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Նա հիշեցրել է, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու, Հայաստանի տեսլականը ներկայացնելու համար:
Դեսպանն ընդգծել է, որ ՀՀ-ն և ՌԴ-ն դաշնակիցներ են՝ համապատասխան պարտավորություններով: «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է նորմալ ռեժիմով: Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, մենք այս պահին երրորդ կողմ ունենք՝ Թուրքիան: Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք և կլուծենք հարցերը (զենքի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ-խմբ.), առաջին հերթին՝ Ռուսաստանին»,- ասել է Տողանյանը:
Դեսպանն անդրադարձել է նաև հակամարտությանը Թուրքիայի մասնակցությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը Սիրիայից վարձկանների է տեղափոխել Ադրբեջան: «Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից մոտ 4000 գրոհային է տեղափոխել Ադրբեջան: Նրանց պատրաստում են գրոհայինների ճամբարներում և տեղափոխում այդտեղ»,- ասել է նա:
Эха Москвы-ին տված հարցազրույցում էլ Վարդան Տողանյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա կանգնեցնել էսկալացիան Լեռնային Ղարաբաղում: «Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել: Այսօր Ռուսաստանը նույնպես հետաքրքրված է. երեկ տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ՝ արտաքին գործերի նախարարի և նախագահի մակարդակով, և Ռուսաստանի կոչերն են՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Ես հույս ունեմ, որ ՌԴ-ին կհաջողվի կանգնեցնել այս պատերազմը և կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջը՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը: