Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում սեպտեմբերի 15-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 67 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում. հաղորդում է Ermenihaber.am-ը:
Նշվում է, որ 1 օրում կատարված 110․412 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․742 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.202 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 261.260 մարդ, իսկ 1.327 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մինչև այժմ Թուրքիայում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 294.620 և մահվան 7․186 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 742.535-ի։