|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելառուսի ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցուցակում, առաջին հերթին` Գերմանիայի, ինչպես նաև Ֆրանսիայի և Իտալիայի: Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այս մասին հաղորդել է գերմանական Die Welt-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Բեռլինը, Փարիզը և Հռոմը հայտարարել են, որ, չնայած բոլոր հանգամանքներին, Լուկաշենկոյի հետ հաղորդակցման ուղիները պետք է բաց լինեն, քանի որ, նրանց կարծիքով, սև ցուցակում նրան ընդգրկելը կնշանակի Մինսկի հետ երկխոսության ամբողջական դադարեցում:
Բելառուսի ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ կիրառելուն կողմ են Բալթյան երկրները և Լեհաստանը:
Օգոստոսի կեսերին հայտնի դարձավ, որ Բելառուսում բողոքի ցույցերի կապակցությամբ ԵՄ-ն քննարկում է բելառուսական 15-20 պաշտոնյաների ցուցակ, որոնց համար կարգելվի մուտքը Միության տարածք և եվրոպական բանկային համակարգ: Մարդու իրավունքների խախտումների համար Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներն էին մտցվել նաև 2004-ից 2016 թվականներին: 2008-ի սեպտեմբերին Եվրամիությունը սառեցրեց պատժամիջոցները, բայց դրանք վերսկսեց և նույնիսկ խստացրեց հանրապետությունում 2010 թ. նախագահական ընտրություններից հետո:
Օգոստոսի 27-28-ը Բեռլինում կայացած՝ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում որոշում կայացվեց հնարավորինս շուտ ավարտել Բելառուսի դեմ պատժամիջոցների ընթացակարգը: