կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-17 18:46
Քաղաքական

Այսքանից հետո որեւէ մեկը պիտի հա՞րց տա՝ ինչո՞ւ են նախարարները պարգեւավճար ստանում, ճիշտ են անում․ Փաշինյան

Այսքանից հետո որեւէ մեկը պիտի հա՞րց տա՝ ինչո՞ւ են նախարարները պարգեւավճար ստանում, ճիշտ են անում․ Փաշինյան

Հայաստանի տարբեր մարզերում տեղի ունեցող շինարարությունները ցույց են տալիս, որ տեղին են նախարարիներին եւ մարզպետերին տրված պարգեւավճարները։ Այսօր՝ օգոստոսի 17-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես երբ տեսնում էի կատարված աշխատանքները, հարց էի տալիս ինքս ինձ՝ այսքանից հետո որեւէ մեկը պիտի հա՞րց տա, ասի՝ ինչո՞ւ են մեր նախարարները, մարզպետները պարգեւավճար ստանում։ Այսօր այդ հարցի պատասպանը ինձ համար գործնականում հնչեց՝ ճիշտ են անում, որ ստանում են, դա իմ որոշումն է,  ճիշտ որոշում է, մեր կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, դա նաեւ ժողովրդի պատիվն է, որովհետեւ ժողովրդի, գործատուի պատիվն է նաեւ, թե ինքն իր ծառային, իր աշխատողին ոնց է վերաբերվում եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք էդ պարգեավճարի կարիքն ունեն, թալանով չեն զբաղված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ ամենը ցույց է տալիս նաեւ, որ տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության  որդեգրած բանաձեւը՝ սոբվենցիոն ծրագիրը, աշխատում է։

«Տեսա ջրահեռացման համակարգեր, որ  գոյություն չեն ունեցել, այսօր կառուցվում են, փողոցային լուսավորություն , որ նախկինում չի եղել, մանկապարտեզներ կան, որ զրոյից են կառուցվում։ Հեղափոխուղության բերքահավաքն էր այսօրվա այցը, քանի որ էն ժամանակ մենք խոսոտումներ էինք տալիս, այսօր դրանք կատարվում են։ Գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում, մարդը, որ շրջել է միշտ կալոշներով, այսօր իրենց տնից մարդիկ դուրս են գալիս եւ բարձրակարգ, ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում:

Սա ինձ լավատեսություն է տալիս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է մի մեծ շինհրապարակ։ Պրոցեսը սկսվել է, հեղափոխության ժամանակ տրված խոստումները կոնկրետ կատարվում են։ Մենք հեղափոխության ժամանակ ասում էինք՝ մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ, մենք էսօր էս աշխատանքով հող ենք դառնում մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ավելի վստահ քայլեն»,- նշեց նա։