Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնդկաստանի Անկախության 74-րդ ամյակը նշվեց Երևանում (Հայաստանում) Հնդկաստանի դեսպանության կողմից՝ 2020 թվականի օգոստոսի 15-ին:
ՀՀ-ում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Կ. Դ. Դեվալը ծածանեց ազգային դրոշը օգոստոսի 15-ի առավոտյան հնդիկ և հայ մեծաթիվ հյուրերի ներկայությամբ:
Այդ առիթով դեսպանն ընթերցեց Անկախության 74-րդ օրվա նախօրեին հղված Հնդկաստանի Նախագահ Պրն. Ռամ Նաթ Կովինդի ազգին ուղղված ուղերձը:
Դեսպանը ողջույնի խոսքով դիմեց բոլոր ներկաներին և շնորհավորեց Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ: Հյուրերի թվում էին նաև Հնդկաստանում ՀՀ դեսպան Ն. Գ. Պրն. Արմեն Մարտիրոսյանը և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, պրն. Արթուր Օհանյանը: Տոնի առիթով մշակութային ծրագիր ներկայացրեցին նաև տեղի հայ արտիստները՝ «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն, Իջևանի Գալիք քոլեջի ուսանողները և ԵՊԲՀ ուսանողները: Դեսպան Կ. Դ. Դեվալը արտիստներին հանձնեց նվերներ:
Հաշվի առնելով Կորոնայով պայմանավորված իրավիճակը Հայաստանում, ձեռնարկվել են նախազգուշական միջոցներ բոլոր հյուրերի սոցիալական հեռավորության և պատշաճ հիգիենայի պահպանման համար: