Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Սերժ Սարգսյանի երդման արարողությունը:
Նշենք, որ խորհրդարանական խմբակցություններից երեքը՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» հստակ որոշում էին կայացրել եւ հայտարարել էին, որ չեն մասնակցելու երդման արարողությունը:
ԲՀԿ-ն հատուկ նիստի վերաբերյալ այդպես էլ որոշում չկայացրեց: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկրից բացակայելու պատճառով չի մասնակցում Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Սակայն Մարզահամերգային համալիրից Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ այստեղ են մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ, մասնավորապես` ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյան՝ Բելաջիոյի Գրիշը, Արայիկ Աղաբաբյանը, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն: Վերջինս հրաժարվեց պատասխանել մեր թղթակցի հարցին: Գուրգեն Արսենյանն էլ նախ հայտարարեց, որ ԲՀԿ-ում նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում չի կայացվել:
Մեր թղթակցի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք փաստել, որ, երդման արարողությանը մասնակցելով, ընդունում է նախագահական ընտրությունների արդյունքները, Գուրգեն Արսենյանը, ըստ էության, համաձայնեց, հայտարարելով. «ՀՀ բոլոր այն ատյանները, որոնք որ արձանագրում եւ հաստատում են նախագահական ընտրությունների արդյունքները, այդ բոլոր ատյանները հռչակել են, որ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Ես վիճարկողների թվում չեմ եղել: Ես ի գիտություն եմ ընդունում ՀՀ պատկան մարմինների հայտարարությունները»:
Մեր թղթակցի նույն հարցին ի պատասխան, Գրիգորի Մարգարյանը եւս հայտարարեց, որ ընդունում է նախագահական ընտրությունների արդյունքները, եւ նշեց, որ, ի վերջո, սա ՀՀ նախագահի երդման արարողություն է, եւ ինքն էլ մասնակցում է: