Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրելի հետևորդներ`
Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՊՈՂՈՍ ՍՆԱՊՅԱՆԻ մասին է։ Սփյուռքահայ գրող, հրապարակախոս, մանկավարժ Պողոս Սնապյանը իր ստեղծագործություններով, հասարակական-քաղաքական գործունեությամբ մեծ դերակատարություն ունեցավ սփյուռքահայության հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման, կրթական ոլորտում ծավալած ազգանվեր գործունեությամբ։ Պողոս Սնապյանը թեև ապրում էր Հայրենիքից հեռու, սակայն իր ամբողջ էությամբ Հայաստանի հետ էր։ Դրա վկայությունն այն բազմաթիվ հոդվածներն էին, որոնք վերաբերում էին հայաստանյան գրական-քաղաքական կյանքին։ Նա չէր բավարարվում միայն ազգային,սոցիալ-հագեբանական խնդիրների մասին բարձրաձայնելով, փորձում էր խորանալ նաև մարդու և ժամանակի, ժամանակի և պատմության ընդհանուր փիլիսոփայական հիմնահարցերի մեջ։ Նա իր տեսակետներով տարբերվում էր և երբեմն ընդիմանում էր տարիներ շարունակ կարծրացած ընդհանրական մտայնությանը՝ անակնկալի բերելով գրական շրջապատին։ Պողոս Սնապյանը երբեք չվարանեց իր կարծիքը փոխանցել, որովհետև ինքն իր ներաշխարհի հետ հաշտ էր ապրում և հավատով էր ապրում։ Իսկ մարդու այս տեսակը միշտ արթուն է լինում և միշտ հնչեցնում է ճշմարտության ու արդարության խոսքը։
Սիրելի գրողի մասին ավելին կիմանաք դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։
#Համազգային_Երևան #Պողոս_Սնապյան