Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում այս պահին բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ը միայնակ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով նրանց փոխհատուցում տրամադրելու որոշումը։
Այս տարվանից արդեն պետությունը փոխհատուցում կտրամադրի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կոնսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարների համար։
Յուրաքանչյուր տարվա համար փոխհատուցման չափը կսահմանի ՀՀ կառավարությունը։
2020 թ-ին յուրաքանչյուր շահառուի տրամադրվող գումարի չափը կազմում է տարեկան 144 հազար դրամ, որն անկանխիկ եղանակով կփոխանցվի բանկ։
Կանխիկացնել կամ այլ նպատակով սպառելն արգելվում է՝ ասաց Բաթոյանը։
Եթե գումարը պակաս է լինում, քան սահմանվածը, փոխանցվում է պետբյուջե՝ հաջորդ տարի սպառելու համար։
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Մանրամասն՝ տեսանյութում․