|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ՆԳՆ-ի և Քննչական կոմիտեի հետ համատեղ կանխել է Մոսկվայում ահաբեկչություն ծրագրող ահաբեկչական կազմակերպության գործունեություն. ըստ yerkir.am-ի` հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ահաբեկիչը, որը Կենտրոնական Ասիայից էր, գտնվել է Խիմկիի լքյալ ավտոտնակների տարածքում: Ձերբակալության ժամանակ նա սկսել է կրակել իրավապահների ուղղությամբ: Գրոհայինին չեզոքացրել են պատասխան կրակով:
Դեպքի վայրում հայտնաբերել են АКС-74У ինքնաձիգ, նռնակներ, իսկ ահաբեկչի վարձակալած բնակարանում` իրեղեն ապացույցներ, որ նա Ռուսաստանում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ է և ՌԴ մայրաքաղաքում պատրաստվում էր կրակ բացել մարդկանց ուղղությամբ:
Մերձմոսկվայում ձերբակալվել է սպանված ահաբեկչի եղբայրը, որն ասել է, որ ցանկանում էր խանգարել նրան մեկնել Սիրիա և հարել ավազակախմբի:
Ներկայումս իրավապահները որոնում են ահաբեկչի հնարավոր հանցակիցներին: