Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարգարիտա Սիմոնյանի գրառումը Հայաստանի իշխանության երկու տարվա հետևողական աշխատանքի արդյունքն էր, այլ բան չէի էլ սպասում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ցավալի է լսել, որ քո ազգի մի ներկայացուցիչ քո իշխանություններին նման տոնով է դիմում, բայց ցանկացած խնդիր ունի երկու կողմ. «Մի կողմում կա մարդ, որ մտահոգված է Հայաստանի ապագայով և բարձրաձայնում է այն, ինչ որ ինքը կարծում է, մյուս կողմում ունենք իշխանություններ, որոնք որևէ կերպ այդ բարձրաձայնած հարցերին չեն էլ պատասխանել: Մենք հիմա տեսնում ենք, որ համաձայն Forbs-ի աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը, որը նաեւ լրագրող է, դիմում է 20 դոլարով հոդված գրող լրագրողին: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի շփման մակարդակը այդքան իջել է: Դրա վկայությունը նաեւ վերջին ռազմական գործողությունների ժամանակ ՌԴ նախագահի հետ որևէ հեռախոսազրույց չունենալն է»:
Արա Վարդանյանի համոզմամբ, Հայաստանում հակառուսական տրամադրությունները գնալով ավելանում են։
«Մենք գիտենք, որ Ռուսաստանում ապրում է 2,5-3 մլն հայ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի հարյուր հազարավոր հայեր մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Մի պահ պատկերացրեք, որ մեր հարաբերություններն այնքան վատանան, որ մեր խոպանչիները չկարողանան գնալ Ռուսաստան: Սա տնտեսապես շատ վտանգավոր է, եւ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ Ռուսաստանի հետ պետք է լինեն արժանահավատ հարաբերություններ: Խնդիրն այն է, որ ՌԴ ղեկավարությունն այսօր չի վստահում Հայաստանի ղեկավարությանը: Առանց Ռուսաստանի հետ կապերի Հայաստանը շատ լուրջ եւ դաժան ծուղակում է հայտնվելու: Կարծես թե պատմությունը կարող է կրկնվել»:
Արա Վանդանյանի համոզմամբ՝ որ այս իշխանությունները եկել են երկու նպատակով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների չեղարկում եւ Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծում. «Նիկոլ Փաշինյանն ընտրել է մարտավարություն, որ իրեն պաշտպանում են վարձու պաշտպաններ, բայց այդ մարտավարությունում էլ ինքը պարտվելու է, որովհետեւ հայ ազգն ավելի խելացի է, քան Նիկոլ Փաշինյանին թվում է: Հայաստանում կան առողջ ուժեր, որոնք Ռուսաստանի հետ համագործակցում են»:
Նա վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ Ռուսատանի հետ դեռևս կապը պահպանվում է։
Մանրամասն՝ տեսանյութում․