Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետութեան զինւած ուժերը յարձակումներ են իրականացրել հայ-ադրբեջանական հիւսիս-արեւելեան սահմանի՝ Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզի ուղղութեամբ՝ կրակոցների թիրախ դարձնելով հայկական բնակավայրերն ու խաղաղ բնակչութիւնը: Նոյն ժամերին Թուրքիայի նախագահն ու պաշտպանութեան նախարարը, հրահրելով ստեղծւած լարւածութիւնը, հրապարակայնօրէն իրենց զօրակցութիւնն են յայտնել նախայարձակ Ադրբեջանին՝ Հայաստանի Հանրապետութեան հողային ամբողջականութեան դէմ կատարած այս ոտնձգութեան կապակցութեամբ:
Ադրբեջանի եւ Թուրքիայի հանրապետութիւնները մի անգամ եւս արհամարելով ՄԱԿ-ի սկզբունքներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճիգերը՝ Արցախեան հարցի խաղաղ լուծման ուղղութեամբ, կրկին բացայայտում են իրենց ծաւալապաշտական քաղաքականութեան նոր ծալքերը:
Թէեւ այս յարձակումները ձախողւել են եւ ներկայ դրութեամբ յարաբերական անդորր է տիրում հայ-ադրբեջանական սահմանում, սակայն փաստ է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատեացութեան քաղաքականութեանը վերջ չկայ, եւ հայկական կողմը պէտք է միշտ զգօն ու պատրաստ լինի թշնամու իւրաքանչիւր անմարդկային գործողութեան նկատմամբ:
Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի անունից խստօրէն դատապարտելով Ադրբեջանի ռազմական սադրիչ գործողութիւնները եւ ի մասնաւորի Թուրքիայի դերը նշւած լարւածութեան հրահրման ուղղութեամբ, դիմում ենք միջազգային հանրութեանը՝ ինչքան հնարավոր է շուտ պատասխանատւութեան ենթարկելու նախայարձակ պետութեանը եւ նրա հովանաւորներին՝ ինքնիշխան Հայաստանի Հանրապետութեան հողային ամբողջականութեան դէմ կատարած հերթական ոտնձգութեան եւ տարծաշրջանում անպահովութիւն եւ անկայունութիւն ստեղծելու, ինչպէս նաեւ համաճարակի դէմ համաշխարահային պայքարի այս ծանր ժամանակաշրջանում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի կողմից ընդունւած առնւազն 90 օրով համաշխարահային զինադադար պահպանելու որոշումն անտեսելու համար:
Հայ ժողովուրդը միասնական է եւ չի հանդուրժելու Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների հողային ամբողջականութեանը եւ ինքնիշխանութեանն սպառնացող գործողութիւնները:
Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակ