| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նելսոն Մանդելայի միջազգային օրը (Nelson Mandela International Day) ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից հիմնադրվել է 2009-ի նոյեմբերին եւ ամեն տարի նշվում է հուլիսի 18-ին՝ Հարավային Աֆրիկայում ապարտեիդի (ռասայական խտրականության) դեմ պայքարի ամենահայտնի մարտիկներից մեկի ծննդյան օրը: Միջազգային տոների օրացույցում նոր ամսաթիվը հայտնվել է ի նշան խաղաղության եւ ազատության գործին Աֆրիկայի նախկին նախագահի ներդրումը ճանաչելու:
Նելսոն Ռոլիհլահլա Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահն է: Ապարտեիդի գոյության ընթացքում նա մարդու իրավունքների պաշտպանության պայքարում ամենահայտնի ակտիվիստներից մեկն էր, որի համար 26 տարի անցկացրեց բանտում: 1990-ին իրավապաշտպանը ազատ արձակվեց, իսկ 1993-ին նրան շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակ:
Ամեն տարի Նելսոն Մանդելայի օրը ամբողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվում ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոններում եւ քաղաքական հաստատություններում: Կազմակերպվում են բանավեճեր եւ թեմատիկ ընթերցումներ, ցուցադրվում է «Անհաղթը» ֆիլմը՝ նվիրված հարավաֆրիկյան նախագահին, անցկացվում են էթնիկ երաժշտության համերգներ, բացվում են լուսանկարչական եւ պատմական ցուցահանդեսներ: