Այսօր՝ ժամը 20։00-ից, Կասկադ համալիրի վերին հատվածում, որտեղից քաղաքի համայնապատկերն է երևում, տեղի կունենա Կարեն Վարդանյանին նվիրված մոմավառություն՝ ԱՏՁՄ աշխատակազմի ու վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Միջոցառման ընթացքում պահվելու է իրավիճակով պայմանավորված կանոնակարգը։ Հուսով ենք՝ եղանակը նույնպես կնպաստի նախաձեռնության իրականացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։