կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 20:49
Մշակույթ

Կրթության նախարարը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում․ Մեդիա պաշտպան

Կրթության նախարարը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում․ Մեդիա պաշտպան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գրում է.

«Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 9-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էր։ Թեման բուռն քննարկումների առիթ դարձած կրթության չափորոշիչներն էին, մասնավորապես, հայ եկեղեցու պատմությունը որպես առանձին առարկա դպրոցական ծրագրից հանելը։ Կարևոր է նշել, որ այս թեմայով հուլիսի 8-ին Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին ու քննարկման ժամանակ բարձրացված մտահոգությունները, եկեղեցու տեսակետը, քննդատական թեզերից մի քանիսը Պետրոս Ղազարյանը հնչեցրեց նախարարի հետ զրույցի ժամանակ։ «Եկեղեցին մեր հիմնական պատմության կերտողն է եղել, բացառիկ դեր ունի, այնտեղ է ամփոփված մեր ինքնությունը, մեր բարոյականությունը, մեր հավատը, չի կարելի այս առարկան հանել»:

Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան նախարարը կեղծիք որակեց խոսակցությունները, թե հայ եկեղեցու պատմությունը չի դասավանդվելու դպրոցում՝ նշելով, որ հայ եկեղեցու պատմությունը դասավանդվելու է հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Առանձին առարկայի շրջանակում նպատակահարմար չեն համարում, քանի որ այն չի բխում այն տրամաբանությունից, որով զարգանում է ինքնիշխան աշխարhիկ պետությունը։ Պետրոս Ղազարյանն իր նախորդ օրվա հյուրի դիտարկումը մեջբերեց, որ «բարոյականություն» բառ այդ չափորոշիչների մեջ չկա․ «Ինչու չեք գրում, դժվար է գրել»։ Նախարարը հեգնանքով պատասխանեց․ «Նույն այդ եկեղեցու շրջանակում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ սեփականություն, ովքեր բենթլիներով են շրջում, ովքեր լինելով կուսակրոն կուսակրոն չեն, այսինքն լոզունգներով պետք է առաջնորդվենք՝ իհարկե ոչ․․․ Էն ընկալումները, որ ունի եկեղեցին բարոյական ընկալումների հետ կապված, էդ ընկալումը կունենա ու կհասկանա, որ էս չափորոշիչը հասել է իր նպատակին իր վերջնարդյունքում։ Ձեր եթերում եպիսկոպոսն ասաց, որ հայոց պատմություն առարկան էլ են հանելու՝ սուտ, էլի կեղծիք, իմիջիայլոց, հայոց պատություն առարկայի շրջանակում մենք տասը պատվիրանները լավ կսովորեցնենք և «մի ստիր» պատվիրանի վրա առանձանահատուկ ուշադրություն կդարձնենք»։ Պետրոս Ղազարյանն ավելացրեց․ «Մի գողացիր, պատվիրանի վրա էլ, խնդրում եմ»»։