Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազախստանում Չինաստանի դեսպանությունն իր կայքում տեղադրել է նախազգուշացում Չինաստանի քաղաքացիների համար, ըստ որի Ղազախստանում տարածվում է վտանգավոր վարակ, որն առաջացնում է թոքաբորբի նոր տիպ. այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը:
Չինաստանի դեսպանատունը, վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին, պնդում է, որ հունիսի կեսից ի վեր Աթիրաու, Ակտոբե և Շիմկենտ շրջաններում այս տեսակի թոքաբորբի դեպքերը «զգալիորեն աճել են»: Ավելին, զեկույցում ասվում է, որ նոր տեսակի վարակն ունի մահացու է և դեռևս չբացահայտված թոքաբորբի տեսակ, որը «զգալիորեն ավելի վտանգավոր է, քան COVID-19-ը»:
Դեսպանատանը պնդում է, որ այսօր Ղազախստանի այս շրջաններում գրեթե 500 մարդ է վարակված, ավելի քան 30 մարդու վիճակը գնահատվում է կրիտիկական: Նշվում է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ղազախստանում թոքաբորբից մահացել է 1,772 մարդ, միայն հունիսին մահացել է 628 մարդ, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիներ, և այս տեսակի վիրուսի ուսումնասիրությունները դեռևս արդյունք չեն տվել:
Իր հերթին Ղազախստանի առողջապահության նախարարությունը հերքել է չինական լրատվամիջոցներից ստացված տեղեկությունը, ըստ որի Ղազախստանում անհայտ թոքաբորբի դեպքեր են գրանցվել: «Ղազախստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է հաղորդագրության մեջ: