|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հաստիքային զենքի տիրապետման և մարտական տարբեր իրավիճակներում կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հուլիսի 8-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, անվրեպ խոցել կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները։