Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսը քայքայիչ հետք է թողել ամբողջ ԱՄՆ-ի վրա: «Եթե դիտարկենք, օրինակ, միայն Տեխասը, ստիպված ենք փաստել, որ ամբողջ նահանգում բնակիչները համավարակի սոցիալական ու տնտեսական հետևանքների հետ հաշվի են նստում: Մի ակնթարոթում տեսանք, թե ինչպես է սովն արագորեն տարածվում նահանգում, իսկ Տեխասի տնտեսության կենսական կարևոր ոլորտները` կտրուկ անկում ապրում»,- ըստ yerkir.am-ի` գրում է ամերիկյան The Hill պարբերականը` հավելելով, որ համավարակը ուժեղ հարված է հասցրել հատկապես քիչ ապահովված ընտանիքներին, և վերջերս գործազորւկ դարձած տեխասցիները բախվել են պարենի բացակայության խնդրին:
Ըստ թերթի` Տեխասի մայրաքաղաք Հյուսթոնում ավտոմեքենաների երկար հերթեր են սննդի բաշխման կետերի մոտ: Տնտեսական այդ շոկի մասշտաբներն ու ընդգրկումն ավելի մեծ են, քան երբ համայնքը ենթարկվեց Հարվի փոթորկի գրոհին: The Hill-ը նշում է, որ քաղցած մարդկանց թիվը շարունակում է աճել, և դա միայն տեխասյան խնդիր չէ: Նմանատիպ պատկեր է կանխատեսվում ամբողջ երկրի համար: Մինչև համավարակը 37,2 մլն մարդ պարենի խնդիր ուներ: Կանխատեսումների համաձայն` այդ թիվը համավարակի պատճառով կաճի մինչև 54 միլիոն:
Թերթը կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին` միջոցներ ձեռնարկել այդ հիմնախնդիրը լուծելու համար: