Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրատես» թերթը գրում է. «Մշակույթի նախկին փոխնախարարներ Տիգրան Գալստյանն ու Նազենի Ղարիբյանը, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պաշտոնավարել են այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում, այժմ կրկին պաշտոնի ակնկալիք ունեն: Նազենի Ղարիբյանը, որ մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար նշանակվելուց հետո նախարարի պարտականություններն էր կատարում, վերջին շրջանում իշխանությանը սատարող, նույնիսկ գովերգող հայտարարություններով է հանդես գալիս:
ԿԳՄՍ նախարարությունում տեղ չգտնելուց հետո նա ակտիվորեն քննադատում էր իշխանություններին ու անկաշկանդ խոսում պաշտոնյաների թերացումներից, բայց այժմ բոլորովին հակադիր դիրքերից է հանդես գալիս: «Իրատեսի» ունեցած տեղեկություներով՝ Նազենի Ղարիբյանը հավակնում է գիտահետազոտական ինստիտուտներից մեկի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելուն:
Մյուս նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը, ի տարբերություն Ղարիբյանի, իր գնահատականներում կամ ելույթներում շատ ավելի զուսպ է: Ճիշտ է, չի քննադատում, բայց ակնհայտորեն չի էլ ձոներգում իշխանությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գալստյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնին է հավակնում, որ Վահագն Վերմիշյանի ձերբակալությունից հետո թափուր է մնացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում