կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-25 23:52
Քաղաքական

Ովքեր են առողջապահության երկու փոխնախարարները

Ովքեր են առողջապահության երկու փոխնախարարները

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (24 մայիսի 2018, 557 – Ա) Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2017 թվականից մինչ օրս Փաստաբանների պալատի անդամ է:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (23 մայիսի 2018, 547 – Ա) Արսեն Դավթյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:

Արսեն Դավթյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 19-ին: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2001 թվականին վերապատրաստում է անցել Ճապոնիայի կառավարության ծրագրի շրջանակներում «Հանրային առողջապահության կառավարում» թեմայով, իսկ 2006-ին` Լեհաստանում «Պետական ծախսերի կառավարում» թեմայով:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1999 թվականից` որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման վարչության առաջատար մասնագետ, այնուհետև նույն կառույցում զբաղեցրել է տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, 2000 թվականից նշանակվել է նույն վարչության պետ:

2018 թվականից մինչև առողջապահության նախարարի տեղակալ նշանակվելը Արսեն Դավթյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնը:

Աշխատանքային տարիների ընթացքում եղել է միջազգային կազմակերպությունների փորձագետ-խորհրդատու (WB, USAID, WHO):

1996-1997 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ամուսնացած է, ունի 2 որդի և դուստր:

Մասնակցել է մի շարք հավաստագրված դասընթացների, մասնավորապես, 2017-ին՝  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ «Ծրագրերի կառավարում» թեմայով, 2014-ին՝ «Ֆարմատեք‰ ՓԲԸ-ում՝ «Պատշաճ արտադրական պրակտիկայի (GMP) չափորոշիչների ներդրում և վերահսկում» թեմայով: 2010-ին Վարշավայում Եվրոպական դիվանագիտական դպրոցում մասնակցել է «Եվրոպական դիվանագիտություն» թեմայով դասընթացի: