կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-26 18:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՅԴ երիտասարդները ՍԴ-ի դիմաց ակցիա են իրականացնում

ՀՅԴ երիտասարդները Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, իրենց հետ այստեղ են բերել շղթայված պաստառ՝ վրան գրված  Սահմանադրություն, պատկերված՝ ՀՀ զինանշանն ու դրոշը։

«Ժողովրդի անունից խոսում են բոլորը, մենք, իհարկե, իրավասու չենք խոսել ամբողջ ժողովրդի անունից, բայց վստահ ենք, որ ժողովրդի մեջ կա մի հատված, որն ադեկվատ կերպով կկարողանա այս ամբողջ անօրինություններին արժանի պատասխանը տալ»,-ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

ՍԴ դատավորները այս ընթացքում շատ լավ վարք ցուցաբերեցին, համոզված է ՀՅԴ անդամը. «Նրանք տուրք չտվեցին  Կառավարության կողմից առաջադրվող կիսակոռուպցիոն թոշակային ծրագրին։ Այդ ամենը հույս է ներշնչում, որ մեր պայքարին շատերը կմիանան ու պայքարը կշարունակվի իրավական դաշտում։ 2018 թ.-ից մինչ օրս ժողովուրդը իշխանությունից արդարադատություն էր պահանջում: Բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակը: Այստեղ անձերի խնդիր է դրված. ով կլինի դատավոր, ով կենթարկվի իշխանությանը»։

Հայաստանում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը, երկրորդ տեսակետ կամ կարծիք լինել չի կարող, համոզված է ՀՅԴ Գերագույն մարմնին կից պետաիրավական հանձնախմբի նախագահ Մհեր Սահակյանը. «Համոզված եմ, որ տեղի է ունենում իշխանության յուրացում և քաղաքական իշխանությունն իր արկածախնդիր անձնային շահերը վեր է դասել պետական-ազգային շահից»։

Մանրամասները՝ տեսանյութում.