Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ քրեական գործ է հարուցվել այն փաստի առթիվ, որ արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ի մոտ, ի պաշտպանություն Ծառուկյանի, հավաք էր հրավիրվել։ Եվ այդ հավաքը կազմակերպել են ԲՀԿ շրջանակները եւ «Առինջ մոլի» տնօրինությունը։
Այս մասին անգամ իշխանական մամուլում հրապարակումներ եղան։ Մենք կասկածներ ունեինք, որ այս գործի շրջանակներում անպայման կկանչեն «Առինջ մոլ»-ի փոխտնօրեն Արմեն Ներսիսյանին։ Երեկ կապվեցինք եւ պարզեցինք, որ այդպես էլ կա․ Արմեն Ներսիսյանին երեկ երեկոյան կանչել են կազմակերպիչների մասով ցուցմունք տալու, բայց նա հրաժարվել է։
«Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց, որովհետեւ Քրեադատավարական օրենսգրքով իմ իրավունքն է, եւ իմ այդ սահմանադրական իրավունքից օգտվել եմ։ Բայց վերջում գրել եմ, որ ես քանի որ առաջին կարգի հաշմանդամ եմ, տեսողության լուրջ պրոբլեմ ունեմ, բացի դրանից էլ՝ ոչ լսել եմ՝ մեկը կազմակերպել է, մեկն էլ՝ հրահրել, ոչ էլ բան»,- ասաց Արմեն Ներսիսյանն ու ավելացրեց․
«Արաբկիրի ոստիկանությունից ինձ տարան վարչություն, եւ այնտեղ այդպիսի ցուցմունք եմ տվել։ Երեկ չկարողացա գնալ, որովհեւեւ վիճակս լավ չէր, առողջական լուրջ խնդիրներ էի ստացել»։
Իսկ նրա վիճակը վատ է եղել, որովհետեւ, ինչպես ինքը նկարագրեց, «գցեցին գետնին, լավ տրորեցին»։ Արմեն Ներսիսյանը պատմեց, որ երբ սկսվել է հրմշտոցը, փորձել է պաշտպանել լրագրողներին։ «Մի հատ փոքր-մոքր աղջիկ կա, վիդեոյի մեջ նայեք՝ կտեսնեք, հա, երեւի Անին ա, գցել էին գետնին, ձեռքս գցեցի, քաշեցի, էդ աղջկան հանեցի։ Ըտից եկան՝ «արա՛, այ տղա, մայ տղա», տենց սկսեցին ավել-պակաս բառեր խոսալ, ես էլ ասացի՝ տենց իրավունք չունեք իմ հետ խոսալու, արան էլ դու ես․․․ ըտեղից արդեն իրենք գոռացին, ես գոռացի, քաշեցին, տարան, պառկացրեցին գետնին ու սկսեցին «վրաերթ անել»։
Լաա՜վ տրորել են, լավ ջանս ջարդել են, բայց ոչինչ․ պինդ տղա եմ, ապարանցի տղուն ոչ մի վատ բան չի լինում»,- պատմեց Արմեն Ներսիսյանը։
Իսկ փորձե՞լ են հավաքի կազմակերպիչների անուններ կորզել՝ ուղղորդելով, թե այսինչն է ասել կամ այնինչը, որ գան։ Արմեն Ներսիսյանի խոսքով՝ ոչ, իրենից էին ուզում անուններ լսել։ Ինքն էլ ասել է, որ ոչ ոք ոչ մի բան չի կազմակերպել, ժողովուրդը զբոսնել է, հետո էլ մարդկանց նկատմամբ բիրտ ուժ են կիրառել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում