|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում Նիկոլ Փաշինյանն Արցախի, այսպես կոչված, վերակացու է կարգել, օրերս կրկին Արցախում էր։
Նա հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ։ Նաեւ մասնակցել է հետընտրական խնջույքին․ իշխանական էլիտայի 25-30 ներկայացուցչի հետ Արցախի «Ֆլորենս» ռեստորանում տոնել են հաղթանակը։ Մասնակցել են ե՛ւ Մասիս Մայիլյանը, ե՛ւ Սամվել Բաբայանը, ում ճանապարհներն ընտրությունների երկրորդ փուլից առաջ բաժանվեցին։ Արմեն Գրիգորյանը, թերեւս, հաշտության երեկո է կազմակերպել։
Արայիկ Հարությունյանի խոսնակն ասաց, որ Արցախի նախագահը չի մասնակցել։ Ուշագրավ է, որ պարետի որոշման համաձայն, 20 հոգուց ավելի անձի մասնակցությամբ միջոցառումներ չպետք է կազմակերպվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում