կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 14:07
Աշխարհ

Հոնդուրասի նախագահը կորոնավիրուսով է վարակվել

Հոնդուրասի նախագահը կորոնավիրուսով է վարակվել

Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նրա հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք է ցույց տվել: Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի օրը ազգային հեռուստատեսությամբ իր ելույթի ժամանակ. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որպես երկրի նախագահ եւ պատասխանատու քաղաքացի՝ ուզում եմ հայտնել, որ հանգստյան օրերին ես ինձ այդքան էլ լավ չէի զգում: Այսօր՝ հունիսի 17-ին, ինձ տեղեկացրին, որ ես վարակված եմ կորոնավիրուսով», ու հավելել՝ փորձագետները նրան հանգիստ են խորհուրդ տվել, սակայն նա կշարունակի աշխատել հեռավար կարգով եւ աշխատակիցների օգնությամբ: Հոնդուրասի նախագահը պարզանաբնել է նաև, որ իր մոտ հիվանդության մեղմ ձեւ է, նա արդեն սկսել է դեղամիջոցներ ընդունել եւ իրեն լավ է զգում:

Նախագահը հավելել է, որ իր կինը՝ Աննա Գարսիան, նույնպես վարակվել է: «Նրա հիվանդությունն ասիմպտոմատիկ է»,- ասել է նա:

Նշվում է նաև, որ նախագահի աշխատակիցներից երկուսը եւս բուժում են անցնում: