կարևոր
742 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-24 09:06
Քաղաքական

Փաշինյանը դուխ է տալիս թիմին․ «Հրապարակ»

Փաշինյանը դուխ է տալիս թիմին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը թեպետ ամեն հարմար առիթով կրկնում է, որ ժողովուրդն է որոշելու՝ 2026 -ին ով կլինի իշխանություն, սակայն ներկուսակցական վերջին հավաքների ժամանակ հետեւողականորեն կրկնում է, որ իրենց հաղթանակն այլընտրանք չունի: Թիմին ներշնչում է, թե անկասկած իրենք հաղթելու են, բայց պետք է այնպես անեն, որ ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան՝ միահեծան իշխանություն ձեւավորելու համար։

Թիմում շատերը լուրջ են ընդունել Փաշինյանի ասածը եւ իրենք էլ պոռոտախոսությամբ են զբաղված, սակայն ՔՊ-ում կան մարդիկ, որոնք հասկացել են՝ Փաշինյանն ընդամենը դուխ է տալիս թիմին, կարեւոր միջոցառումից առաջ հոգեբանական աշխատանք է տանում, որ հուսահատության, պարտվողականության տրամադրություններ բուն չդնեն թիմում՝ դրանից բխող հետեւանքներով, եւ «վիզ դրած» աշխատեն` հաղթանակի համար: Իսկ ընդդիմությունը, ճիշտ հակառակը` ողջ օրը խոսում է նրանից, որ «ՔՊ-ն արդեն հաղթել է», իսկ իրենք` պարտվել: Անգամ մարտավարություն ընտրելիս ու մարդկային հոգեբանության հարցերում նրանք զիջում են Փաշինյանի ճկունությանը: