կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 17:14
Մշակույթ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Մուշեղ Իշխան

Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը գրող, մանկավարժ, հասարակական գործիչ ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ մասին է։ Սփյուռքահայ գրականության երևելի դեմքերից Մուշեղ Իշխանի թողած գրական ժառանգությունը յուրատեսակ շարունակությունն էր իրեն նախորդող գրական այն հանճարների, ովքեր ճակատագրի բերումով ապրեցին ու ստեղծագործեցին Հայրենիքից հեռու։ Բայցև նրանցից և ոչ մեկը չդավաճանեց իր հավատամքին՝ վստահ լինելով, որ մի օր բացվելու են Հայրենիքի դռները և իրենց ներկայությունը դառնալու է անհրաժեշտություն։ Գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Մուշեղ Իշխանի սևեռակետը Հայաստանն էր։ Նրա ապրումները հասնում են ողբերգության «Եվ ինչ տեսա աշխարհեն, երբ Մասիսը չտեսա», սակայն կար մխիթարանք՝ սիրելի գրողը հավատում էր իր երազանքի իրականացմանը։ Մուշեղ Իշխանի ստեղծագործություններում ամենից գրավիչը նրա անմիջականությունն է, ազնիվ ու անկեղծ պոռթկումը։

Այս կարևոր հատկանիշն է, ընթերցողին ներշնչում հավատալ նրա գրին և սիրել մարդկային տեսակը։ Մուշեղ Իշխանի գրական պատկառելի վաստակը դեռևս համակողմանի ուսումնասիրված և արժևորված չէ։ Հավատանք, որ գալու է այդ օրը։ Ավելի կիմանք սիրելի գրողի մասին դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։

#Համազգային_Երևան #Մուշեղ_Իշխան