Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական Minval.az կայքի գլխավոր խմբագիր Էմիլ Մուստաֆաևը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման և երկրում համավարակի հետ կապված իրավիճակի մասին ստելու մեջ:
«Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պարզապես դուրս է եկել վերահսկողությունից: Բնակչությունն այլևս չի հավատում կառավարությանը և լուրջ չի ընդունում նրանց նախազգուշացումները: Կորոնավիրուսով հիվանդները չեն տեղափոխվում հիվանդանոցներ, քանի որ ոչ մի տեղ չկա: Օպերատիվ շտաբը, ցավոք, ամբողջությամբ ձախողել է իր աշխատանքը: Իշխանություններն իրենց ձախողման պատասխանատվությունը բարդում են են առանց աշխատանքի և օգնության մնացած հասարակ քաղաքացիների վրա: Ինչքա՞ն կարելի է ստել մարդկանց: Ժամանակն է դադարեցնել կորոնավիրուսի դեմ պայքարի իմիտացիան: Մենք պետք է դադարենք ստելուց և ինքներս մեզ խոստովանենք, որ սա բարդ իրավիճակ է: Եվ պետք չէ շաբաթներ սպասել, որպեսզի նախագահ Ալիևը գա մոդուլային տիպի հիվանդանոցներ, քանի որ դրա համար այլևս ժամանակ չկա », - գրել է Մուստաֆաևն իր ֆեյսբուքյան էջում: