կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-04 11:45
Մշակույթ

Մահացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը

Մահացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը

Մահացել է «Լենֆիլմ» առաջին արտադրական-ստեղծագործական միավորման նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը: Նա մահացել է 89 տարեկանում, ըստ yerkir.am-ի՝ հաղորդվում է «Լենֆիլմի» կայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը կյանքից հեռացավ «Լենֆիլմ» կինոստուդիայի ականավոր խմբագիր, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիժետա Գուրգենովնա Ղուկասյանը... Նրա բարձր պրոֆեսիոնալիզմն օգնել է միավորումում աշխատող մեծ թվով դրամատուրգների եւ ռեժիսորների ստեղծագործական անհատականությունների բացահայտմանն ու կայացմանը (նրանց թվում են Ալեքսեյ Բատալովը, Ալեքսեյ Գերմանը, Դինարա Ասանովան)»,- պարզաբանված է հաղորդագրությունում:

Որպես խմբագիր Ղուկասյան ազգանունը դրված է կինոստուդիայի այնպիսի կինոնկարների տիտրերում, ինչպիսիք են՝ «Ребята с Канонерского», «Водяной», «Как веревочка ни вьется…», «Когда разводят мосты», «713-й просит посадку», «Донская повесть»:

Ֆրիժետա Ղուկասյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 17-ին, իսկ 1960-1990 թվականներին եղել է «Լենֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիրը: