|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Բրազիլացի հանրահայտ գրող Պաոլո Կոելյոն ոչնչացրել է մանկական գրքի սևագիրը, որը պատրաստում էր բասկետբոլիստ Քոբի Բրայանթի հետ. ըստ yerkir.am-ի՝ տեղեկացնում է The Guardian-ը:
«Դու ավելին էիր, քան պարզապես մեծ խաղացողը, սիրելի Քոբի Բրայանթ: Ես շատ բան իմացա՝ աշխատելով քեզ հետ: Սակայն հենց հիմա կոչնչացնեմ սևագիրը, քանի որ գիրքը կորցրել է իմաստը»,- սոցցանցում պարզաբանել է գրողը:
Նա նաև նշել է, որ ամերիկացի հանրահռչակ բասկետբոլիստն իրեն համատեղ նախագիծ անելու առաջարկ էր արել 2019-ի օգոստոսին: Նա ցանկանում էր, որ իրենց գիրքը սոցիալական արտոնություններից զրկված երեխաներին ցույց տա, որ սպորտը կարող է օգնել նրանց հաղթահարել դժվարությունները:
Հիշեցնենք, որ Քոբի Բրայանթը զոհվել էր հունվարի 26-ին՝ ավիավթարի ժամանակ: 41-ամյա բասկետբոլիստին տեղափոխող մասնավոր ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Լոս Անջելեսից ոչ հեռու: Զոհերի թվում էր նաև Բրայանթի 13-ամյա դուստրը: