|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը՝ Լիբիայի ազգային բանակի դեմ պայքարում. այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք կանգնած կլինենք մեր լիբիացի եղբայրների կողքին, ոչ թե հեղաշրջում իրականացնողների», - ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Պետության ղեկավարն ընդգծել է, որ ԼԱՀԿ-ին աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Լիբիայում խաղաղություն հաստատվի:
Հիշեցնենք, որ Թուրքիան ակտիվորեն աջակցում է ԼԱՀԿ-ին, որի օժանդակ խմբում կան արմատական տարրեր՝ ԼԱԲ-ի դեմ պայքարելու համար, որը բաղկացած է հիմնականում երկրի նախկին սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ շրջանակներից: