Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում թաղամասերում և շուկաներում պարեկային վերահսկողություն սահմանելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ Օզգյուր Օզելի և Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Օլջայ Քըլավուզի միջև. հայտնում է haberler.com կայքը։
Ընդդիմադիր գործիչն իր դժգոհությունը հայտնեց իրեն խոսքի իրավունք չտալու համար, որին արձագանքեց ԱՇԿ մեկ այլ անդամ՝ Լևենթ Բյուլբյուլը։ Դրան ի պատասխան ընդդիմադիր կուսակցության անդամները սկսեցին հարվածել աթոռներին, որից հետո ԹԱՄԺ փոխնախագահ Նիմեթուլլահ Էրդողմուշը ընդմիջում հայտարարեց։
Արդյունքում երկու կուսակցությունների պատգամավորների միջև բախում տեղի ունեցավ, որի ընթացքում նրանք հասցրեցին իրեն հակառակորդներին մի քանի հարվածներ հասցնել։