|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Թուրքիայում պետական նավթագազային BOTAŞ ընկերությունը հայտարարել Նախիջևանում գազատարի կառուցման մրցույթ. հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ մրցույթին մասնակցելու համար հայտերը ընդունվելու են մինչև այս տարվա հունիսի 30-ը: Խողովակաշարի ընդհանուր երկարությունը կկազմի 82 կմ: Մրցույթի հաղթողը պետք է ավարտի շինարարությունը 270 օրվա ընթացքում:
Նշենք, որ այս գազատարի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010 թ.։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շինարարության մեկնարկի մասին հայտարարել է այս տարվա փետրվարին Բաքու կատարած իր այցի ընթացքում:
«Նախիջևանը, որի գազի կարիքները բավարարվում է իրանական գազի հաշվին, այս նախագծի իրագործումից հետո կստանա այլընտրանքային գազի աղբյուր Թուրքիայից», - հայտարարել էր Թուրքիայի ղեկավարը: