Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրելի հետևորդներ` Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆԻ մասին է։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, տաղանդաշատ ռեժիսոր Վարդան Աճեմյանի վաստակը հայ թատրոնի պատմության մեջ, կարելի է ասել, անգերազանցելի է։ Նրա անվան հետ է կապված Գյումրու պետական և Երևանի առաջին պետական թատրոնների հիմնադրումը։
Վարդան Աճեմյանի կենսագրության էջերում թաքնված է նրա տխուր անցյալի հուշերը։ Գաղթի ճանապարհին ապրած դժոխային օրերը մշուշեցին նրա մանկության պայծառ հուշերը։ Վանը, ուր ծնվել էր մեծ արվեստագետը, մնաց ամենապայծառ օղակը մարդկային կյանքի օրերի շղթայում։
Վարդան Աճեմյանը համոզված էր, որ նույնիսկ իր մահով չէր փակում դուռը անցյալի առջև։ Պատմական Հայրենիքում ապրած տպավորությունները բերել հասցրել էր Հայաստան՝ փոխանցել որդուն՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանին և թոռանը՝ Վարդան Աճեմյանին։
Նրանց պատգամելով՝ հիշողությունների վրա հենվելով՝ ստեղծել նորը։ Վախթանգովի ստուդիայում սովորած տարիներին Աճեմյանը առիթ է ունեցել ուսումնասիրել թատերական տարբեր ուղղություններ, սակայն կարողացել է գտնել իրենը։ Իր սեփական ձեռագիրն ունեցող ռեժիսորը, առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայ դասական գրականության հանդեպ։
Եվ գուցե այդ էր այն մեծ գաղտնիքը, որ Մայր թատրոնում նրա հիասքանչ բեմադրությունները մինչ օրս էլ մնում են հայ թատրոնի պատմության ամենամեծ գրավչությունն ունեցող էջերը։ Սիրելի արվեստագետի մասին կիմանաք դիտելով՝ «Մեր մեծերը» ֆիլմաշարը:
#Դիմակով #Համազգային_Երևան #Վարդան_Աճեմյան