կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 12:51
Առանց Կատեգորիա

Ջավախքի Ղաուրմա գյուղի բոլոր բնակիչները ջերմաչափվել են

Ջավախքի Ղաուրմա գյուղի բոլոր բնակիչները ջերմաչափվել են

Այսօր, Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բոլորը բնակիչները ջերմաչափվել են, ոչ ոք ջերմություն չի ունեցել: Կորոնավիրուսով հիվանդ 44-ամյա տղամարդու ընտանիքը գտնվում է կարանտինում, իսկ անմիջական շփում ունեցող ևս 2-3 հոգուց անալիզ է վերցվել, որոնց պատասխանները դեռ հայտնի չեն. այս մասին գրում է Jnews.ge-ն։

Վրաստանի առողջապահության նախարարության աշխատակիցները ամբողջ օրը ջերմաչափել են Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակիչներին: Ինչպես վստահեցնում է գյուղի լիազոր Եգոր Քոթոյանը, ոչ ոք ջերմություն չի ունեցել:

«Այսօր առողջապահությունից էին եկել, ջերմաչափել են գյուղի բոլոր բնակիչներին, ոչ մեկ ջերմություն չի ունեցել, երկու-երեք հոգու անալիզ են վերցրել, այս մարդիկ վարակակիրի հետ անմիջական շփում ունեցողներն են, անալիզները տարել են Թբիլիսի, պատասխանները կամ վաղը կլինի, կամ մյուս օրը»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում նշեց Ղաուրմայի լիազորը:

Իսկ հարցին, թե գյուղում ի՞նչ մթնոլորտ է տրիում Եգոր Քոթոյանն ասաց. «Գյուղում առողջ, ջավախքցուն վայել մտածելակերպով ապրում ենք բոլորս, շատ լավ, արտակարգ վիճակում ենք»:

Ավելի վաղ, Jnews-ի հետ զրույցում Վրաստանի Հիվանությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն հայտարարել էր, որ Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակիչը, ում մոտ կորոնավարակ է հաստատվել, վարակի տարածող չի հանդիսանում։ Եվ Ջավախքի բնակիչներին կոչ էր արել խուճապի չմատնվել և չանհանգստանալ։

Հիշեցնենք, որ Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի մոտ, որը հունիսի 2-ին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ, կորոնավիրուս է հաստատվել: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները նորմալ են գնահատում:

Ընգծենք, որ մայիսի 31-ին Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից տուն էր վերադարձել։ Վրաստան գալուց հետո նա 14 օր կարանտինի մեջ է եղել: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց թույլ էին տվել տուն գնալ, սակայն հունիսի 2-ին Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակիչը կեսօրին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ՝ կորոնավիրուսի կասկածանքով: