Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիրելի հետևորդներ, Արևմտահայ գրականությունը տաղանդաշատ գրող ՍԻԱՄԱՆԹՈՅՈՎ բովանդակային յուրատեսակ դրսևորում ունեցավ։ Նրա բանաստեղծությունների հենքը իդիալապաշտ մարդու արդար ձգտումներն էին։ Սիրելի բանաստեղծը լավատեսությամբ ու հավատով եկավ գրական աշխարհ, առանց երևակայելու, որ իրեն նույնպես սպասվում էր նույն ճակատագիրը, ինչ արևմտահայ շատ մտավորականների։
Սիամանթոն հանգամանքների բերումով տեղափոխվեց Եվրոպա։ Եվ կարող էր նրա կյանքը այլ ընթացք ունենար, եթե գաղափարական բանաստեղծի համար Հայրենիքի փրկությունը չլիներ գերնպատակ։ Սիամանթոյի կերպավորած հերոսը, գաղափարի ու հզոր կամքի տեր հայն էր, որի անունը «Պայքար էր, իսկ վախճանը՝ հաղթանակ»։
Ցեղասպանության սարսափն ապրած բանաստեղծը վրեժի ու պայքարի կոչ է հղում հայ երիտասարդին՝ պատգամելով նրանց ոչ մի պարագայում չկորցնել հավատը։ Ավելին կիմանաք՝ դիտելով նրա մասին պատմող «Մեր Մեծերը» ֆիլմաշարը։
#ՄնաՏանը #Համազգային_Երևան #Սիամանթո