|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Գանձասար-Կապան» ակումբը փակման վտանգի առջև է հայտնվել։ Այս մասին ArmSport-ին հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից։ Ակումբի ֆինանսական խնդիրների մասին ArmSport-ը գրել էր դեռևս ապրիլի կեսերին։ Այժմ կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ ակումբը փակման վտանգի առջև է հայտնվել և հարցականի տակ է ակումբի մասնակցությունը գալիք մրցաշրջանին: Ինչպես հայտնի է, ակումբի հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է:
«Ֆիանանսական խնդիրներ կան։ Ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ աջակցություն ստանալու համար, իսկ ֆեդերացիայից պատասխանել են, որ դեռ պետք է սպասել: Անկախ ամեն ինչից, թիմն այս տարի մինչև վերջ մասնակցելու է առաջնությանը, իսկ թե ինչ կլինի առաջնությունից հետո, այդ մասով ոչ մի խոսակցություն չի եղել»,- ArmSport-ի հետ զրույցում նշել է ակումբի մամուլի ծառայության պատասխանատու Արմեն Այվազյանը:
Ըստ էության, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամը դեռ նոր է սկսում թակել հայկական ֆուտբոլային ակումբների դռները և զարմանալի չի լինի առաջիկայում լսել, որ շատ ակումբներում կլինեն խորքային փոփոխություններ: Այլ հարց է, թե ակումբներից որն ինչպես կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից: