|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը:
Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության կարևոր բնութագրիչներից մեկը սուվերենությունն է կամ ինքնիշխանությունը, որի տակ հասկանում ենք ինչպես անկախությունը միջազգային հարաբերություններում, այնպես էլ սեփական տարածքում սեփական որոշումներ կայացնելու և իրագործելու հատկությունը:
Կարճ ասած, դա նաև պետության ունակությունն է իրականացնել գերագույն իշխանություն իր տարածքում իր ժողովրդի հանդեպ:
Կորոնավիրուսային աղետը, որը չոքել է մեր երկրի կոկորդին, բացահայտեց ևս մեկ կարևոր հանգամանք: Այս կառավարությունը ունակ չէ գեներացնել, կայացնել և իրագործել որոշումներ մեր տարածքում մեր ժողովրդի նկատմամբ:
Օրեցօր աճող թվերը, պարետատան կաթվածահար վիճակը, ոլորտային գերատեսչություններ հասունացող կոլլապսը և Փաշինյանի ջղաձիգ պոռթկումները վկայում են այն մասին, որ Հայաստանի ինքնիշխանությունն այս կառավարության օրոք նվազել է կրիտիկական մինիմումի, այստեղից բխող բոլոր կործանարար հետևանքներով:
Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա ու պնդելով, թե ժողովուրդն իրեն չի լսում, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին»։