կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 22:39
Առանց Կատեգորիա

Պարետը ՀՀ ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջի վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

Պարետը ՀՀ ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջի վերաբերյալ նոր որոշում է ստորագրել

Պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել մարտի 18-ի որոշման մեջ։

Որոշումը՝ ստորև․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16 N 298-Ն որոշմամբ՝
1. Սահմանել, որ՝

1.1 Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց), ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների (այսուհետ՝ կոնտակտավորներ) համար։

1.2 ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (այսուհետ ՍԲՀԿ) հերթապահների կողմից տրամադրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսացման ծանուցում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատված, ինքնամեկուսացման ծանուցագրում (այսուհետ Ծանուցագիր) իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայրում, որը չեն կարող լքել ինքնամեկուսացման ողջ ընթացքում։

1.3 Անչափահաս երեխաների ինքնամեկուսացման պահանջի պահպանման պատասխանատվությունը կրում են Ծանուցագիրը ստորագրած անձինք։

1.4 Սույն որոշման 1.2-րդ կետից բացառություն են կազմում օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի անդամները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը),

1.5 Վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուների հանգիստը կազմակերպելու նպատակով ՀՀ տարածք ժամանող օդանավի անձնակազմի  անդամները, ինչպես նաև միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:

1.6 Վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների նկատմամբ ինքնամեկուսացման պահանջ ներկայացվում է, իսկ բոլոր ինքնամեկուսացված անձանց նկատմամբ, անկախ ինքնամեկուսացման հիմքից, ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացվում է ՀՀ կառավարության 298-Ն որոշման Հավելվածի 8-րդ բաժնով սահմանված կարգով,

1.7 ՀՀ ժամանող անձինք մինչև ՀՀ սահմանը հատելը պարտավոր են սահմանային անցակետ ներկայացվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել իրենց կողմից ստորագրված Ծանուցագիրը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության մասին։

1.8 ՀՀ ժամանող անձինք պարտավոր են ստորագրել ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին ստորագրված Ծանուցումը :

1.9 Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՀՀ ժամանող անձանց կողմից Ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում Առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ ժամանող անձանց ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել Առողջապահության նախարարության կողմից սահմանված պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով»,- նշված է որոշման մեջ:

Մանրամասները՝ այստեղ։