Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ Ստեփանակերտի պարետ է նշանակվել Սերգեյ Գալստյանը: Նա աշխատել է Արցախի կրթության նախարարությունում եւ Արայիկ Հարությունյանի` նախագահ ընտրվելու ժամանակ` նրա նախընտրական շտաբում` Կրկժանի եւ Շուշիի հատվածի պատասխանատուն է եղել: Նա եւ Բակո Սահակյանի սանիկն է:
Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ նա ոչ թե նոր է նշանակվել, այլ սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Արցախի իշխանությունների կալանավորումից, իսկ մի մասի Հայաստան տեղափոխվելուց հետո, մնացել է ամենաբարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան:
Նա մտերիմներին ասել է, որ Ադրբեջանի իշխանությունը իրեն ոչինչ չի նշանակել, ինքը գործում է որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ ասել էր, որ Արցախից չի հեռանալու: Նրա հետ մնացել է նաև կինը: Ասել է, որ զբաղվելու է Արցախում մնացած հայերի խնդիրներով:
Մեր աղբյուրն ասում է, որ Արցախում այս պահին 500-ից մի քիչ ավելի հայ է մնացել, հիմնականում ծերեր, հիվանդներ, որոնք չեն կարողացել և չեն ցանկացել դուրս գալ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում