կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 17:25
Մշակույթ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Վերա Հակոբյան

Սիրելի հետևորդներ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակը «Հիշում ենք» խորագիրը կրող ֆիլմաշարով ձեզ կներկայացնի մշակութային գործիչների, ովքեր իրեց վաստակով հետք են թողել մեր արվեստի պատմության մեջ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ ՎԵՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ սիրելի անուն է ոչ միայն Հայաստանում այլև Սփյուռքում։ Ամեն առիթով նրան հիշելիս մեր միտքը վերադառնում է անցյալի այն օրերը, երբ Վերա Հակոբյանը աշխատում էր Հանրային ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում։ Աշխարհասփյուռ հայերը անհամբեր սպասում էին նրա՝ «Երևանն է խոսում» կոչնակի նման հնչող բառակապակցությանը։ Նա օգտագործելով պատեհ առիթը ռադիոունկնդիրներին ներկայացնում էր այնպիսի գրական գործեր, որոնք տվյալ ժամանակի մեջ, կարելի է ասել, արգելված էր։ Շատերը Վերա Հակոբյանի ասմունքի միջոցով ճանաչեցին սփյուռքահայ տաղանդաշատ գրողներ՝ Մուշեղ Իշխանին, Լևոն Շանթին և ուրիշներին։ Նրա ասմունքին միշտ սպասել ենք, սպասել ենք սիրելով նաև նրա մարդկային տեսակը։

Ավելին կիմանաք դիտելով նրա մասին պատմող ֆիլմը։

#ՄնաՏանը #Համազգային_Երևան #Վերա_Հակոբյան